Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան. ռուսական ԶԼՄ–ներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները կհամաձայնեցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը` հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Ինչո՞ւ է գազը Հայաստանում այդքան թանկ. Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվեցին պարզել խնդիրը

Նշվում է, որ Պուտինի` Հայաստան ժամանելու կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Պեսկովն ասել է, որ ժամկետները կհամաձայնեցվեն։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել սեպտեմբերի 8-ին։ Նա անմիջապես ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ վարչապետի հետ ՌԴ նախագահի այս հանդիպումը երրորդն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։