4 մլրդ դոլարի մասին առասպելը. Ռոբերտ Քոչարյանը խոսել է իր ունեցվածքի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է իր և իր ընտանիքի ունեցվածքի մասին տարածված լուրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Իշխանությունները իրականում լավ գիտեն՝ ինչ ունի և ինչ չունի մեր ընտանիքը: «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Էլ ի՞նչ կարող էի անել. Քոչարյանը` հոկտեմբերի 27-ի մասին

«Բայց պարադոքսը նրանում է, որ 4 մլրդ դոլարի մասին առասպելը՝ բացարձակ հիմարություն լինելով, այնուամենայնիվ, ուժեղ հարվածում է հեղինակությանը»,- անդրադառնալով իր ընտանիքին կարողությունների մասին մամուլում առկա լուրերին` ասել է Քոչարյանը:

Խոսելով իր հարստության մասին` Քոչարյանը կարծիք է հայտնել, որ նույն կարողություններով այսօր Հայաստանում ևս երկու հարյուր ընտանիք կգտնվի: Իսկ իր որդիների բիզնեսի մասին լուրերը, մասնավորապես այն տեղեկությունները, թե ժամանակին Հայաստան  բջջային հեռախոսներ ներմուծելու մենաշնորհը պատկանում էր իր ավագ որդուն, Քոչարյանը «կատարյալ անհեթեթություն» է որակել: