Նպատակը բոլոր ոճրագործներին փակելն է. Փաշինյանի պատասխանը Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանը խոսել է Մարտի 1–ի գործի և օլիգարխների անվտանգության աշխատակիցներին բռնելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժություններին այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե «Մարտի մեկի գործի վերաբացման հիմնական նպատակը իրեն «փակելն է»»:

«Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008–ի մարտի 1–ին»,–լրագրողների հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելու խնդրին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործողությունների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկություններ հրապարակվել են, մի մասի վերաբերյալ էլ տեղեկություններ կներկայացվեն՝ ըստ անհրաժեշտության: