ՀՀԿ-ն մտադիր է ընտրություններում «անակնկալ» մատուցել Փաշինյանին. «Ժողովուրդ»

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

Երևանի ավագանու ընտրության ժամանակ ընտրախախտողներին չեն խնայի. ԱԺ–ն որոշումն ընդունեց

Մասնավորապես, հնարավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքները և սեպտեմբերի 23-ին պարզապես չներկայանան տեղամասեր թեկուզ որոշ ժամանակով խափանելու ընտրական գործընթացը:

Նպատակն է այդպես ստվերել ընտրությունները, քանի որ այդ ընթացքում ԿԸՀ-ն չի հասցնի բացակա անդամին նորով փոխարինել, և կստեղծվի շիլաշփոթ վիճակ: Նշենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին, սակայն նա հերքեց լուրերը: «Դրանք պարզապես կեղծ լուրեր են։ Նման բան չի կարող լինել»,- ասաց նա»։