11 պատգամավոր կքննեն Հայաստանում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների խնդիրը

ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց: Ընդդիմությունը դեմ էր, բայց կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Գաղտնալսումների առիթով հրավիրված արտահերթ նիստն ավատվեց: Խորհրդարանում թեժ քննարկումներից հետո ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀԿ-ի առաջարկն ընդունվեց 47 կողմ, 14 դեմ ձայներով:

Արտահերթ նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում. ով ում է դաս տվել

Հանձնաժողովում ընդգրկված 11 պատգամավորներին կներկայացնեն խմբակցությունները:  ՀՀԿ-ն հանձնաժողովում կունենա` 5, «Ծառուկյան» խմբակցությունը` 3, «Ելքը»` 2, ՀՅԴ-ն` 1 անդամ:

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ անցկացրեց պատգամավորների ավելի քան ¼-ի պահանջով: Նիստի օրակարգում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու արդար դատավարության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիություն խախտելու փաստերի մասին հարցի նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն էր: