ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից:
Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան` 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: