Երևանի շենքերից մեկի բնակարանում դիակ են հայտնաբերել

Փրկարարները բացել են դուռը և հատակին հայտնաբերել դիակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Վ. Գ.-ի (ծնված 1924 թ.) դին: