ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուն տպավորված է ՀՀ-ում շախմատի տարածման մակարդակով

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արկադի Դվորկովիչին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik.  Տպավորված եմ Հայաստանի հանրակրթության համակարգում շախմատի դասավանդման, շախմատի ուսուցիչների պատրաստման, ընդհանուր առմամբ, շախմատի տարածման մակարդակով։

Մինի ֆաբրիկա հայ հարսնացուների համար. ինչպես են Դիլիջանում օգնում երիտասարդ մայրիկներին

Այս մասին այսօր հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Արկադի Դվորկովիչը, որոնք վաղեմի բարեկամներ են, մտքեր են փոխանակել «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեության, գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունների շուրջ: