Դուեյն Ջոնսոնի` հայ կնոջը մատուցած նվերը հուզել է երկրպագուներին

Լորեն Հաշյանը` կինոդերասան Դուեյն Ջոնսոնի (Ժայռ) կինը, ներկայացրել է, թե ինչպես են իրեն շնորհավորել ընտանիքի անդամները ծննդյան օրվա առթիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ժայռ մականունով ամերիկացի հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը հուզիչ տեսանյութով շնորհավորել էլ է կնոջը ծննդյան օրվա առթիվ։ Այդ տեսանյութը Instagram–ի իր էջում հրապարակել է դերասանի ամերիկահայ կին Լորեն Հաշյանը։

«Սրանք այն պահերն են, որոնց ուզում ես անվերջ նայել։ Սա իսկական պարգև է, ես լի եմ երախտագիտությամբ», – գրել է Հաշյանը։

Բաժանորդները հավանել են հրապարակումն ու մեկ օրվա ընթացքում այն ավելի քան 120 հազար «լայք» է ստացել։

Նրանք մեկնաբանությունում շնորհավորել են դերասանուհուն ծննդյան առթիվ ու հուզիչ մեկնաբանություններ են գրել։

Ամերիկացի դերասանն ու նրա կինը երկու դուստր ունեն` երկու տարեկան Ժասմինն ու նորածին Թիանան։ Նրանց հարսանիքը տեղափոխվել է Լորենի երկրորդ հղիության պատճառով։