Նուբարաշենի աղբանոցը. գարշահոտությունը հաղորդող լուսանկարներ

Sputnik

Որորներ, հսկայական ճանճերի պարս, լողացող ներքնակներ, գարշահոտ խորխորատների մեջ հայտնված սառնարաններ ու ուրվական-մարդիկ. սա հակաուտոպիա կամ սարսափ ֆիլմի նկարագրություն չէ, այլ լիովին իրական պատկեր, որը բացվում է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի աղբանոցում։

Sputnik Արմենիան նկարել է ճնշող տեսարանը և դժբախտ մարդկանց, որոնք մոռացության են մատնված այս սարսափելի վայրում։

Ֆոտոթղթակցի օբյեկտիվը կարծես ֆիքսել է սրտխառնոց առաջացնող գարշահոտը, որը միանձնյա իշխում է այդ տարածքում։