Հայաստանը կկարողանա պահպանել նախագահությունը ՀԱՊԿ-ում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործի վերաբերյալ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը մեկնաբանելու պատգամավորների խնդրանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik.  Կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Սարգսյանի եղբոր հաշիվների մասին դեռ կպատմենք. Փաշինյանը՝ կապիտալի արտահանման փորձերի մասին

Այս մասին այսօր խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվել է  որպես Հայաստանի ներկայացուցիչ:

«Ռոտացիոն կարգով Հայաստանին նախագահության ժամկետ է հասնում, և ես հիմքեր ունեմ կարծելու, որ մենք կպահպանենք նախագահությունն այդ ժամանակահատվածի համար», — նշեց Փաշինյանը:

Վարչապետն արձագանքեց նաև ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների՝ Խաչատուրովի վերաբերյալ երկխոսությունը պարզաբանելու խնդրանքին:

«Հայաստանի ԱԱԾ ղեկավարը Ժնևում էր գտնվում: Այնտեղ նա տեղեկացել է գործընկեր երկրների մտահոգության մասին: Որոշել է պարզել, թե ինչ է կատարվում, և զանգահարել Երևան՝ ՀՔԾ պետին:

Պիտի շնորհավորեմ հայ ժողովրդին, ունենք նոր բռնապետ. Քոչարյանը` Փաշինյանի ելույթի մասին

Այդ խոսակցության մասին իմացա Սանկտ Պետերբուրգում, զանգահարեցի և ճշտեցի նրանից, թե արդյոք ամեն ինչ ընթանում է  նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Ես տեղեկությունը հաշվի առա և հայտնեցի այդ մասին ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին: Նախագահության վերաբերյալ որևէ խնդիր այստեղ չի առաջանում», — ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

VivaCell-MTS-ը պատասխանեց ԱԱԾ պետին գաղտնալսելու մեղադրանքին. Խաչատրյա՞նն է եղել թիրախում

Հիշեցնենք նաև, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Վանեցյանը պատմում է հատուկ քննչական ծառայության ղեկավարին դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել է ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում են Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։