«Վերադարձել է ամուսնու մոտ». Գարիկ Մարտիրոսյանը կինը կրկին զարմացրել է բաժանորդներին

Հայտնի հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը շարժել է բաժանորդների հետաքրքրությունը` Հայաստանից լուսանկար տեղադրելով սոցցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ամուսնու հետ լուսանկարվել է Երևանի Հանրապետության հրապարակում և լուսանկարը հրապարակել Instagram–ում։

«Երևան 2018»,  – լուսանկարը մակագրել է նա։

Գրառումն այնքան դուր է եկել բաժանորդներին, որ մի ժամում հավաքել է ավելի քան 7 հազար «հավանում»։

 

«Գալուստյանի հետ չստացվեց, վերադարձել է ամուսնու մոտ», – գրել է kr_mashel–ը։

Հավանաբար, այս օգտատիրոջը դուր  է գալիս Լևինայի հումորը, ուստի ինքն էլ է որոշել փայլել սրամտությամբ։

Մարտիրոսյանը և նրա կինը տարաբնույթ կատակների ու խաղերի սիրահարներ են։ Նախօրեին Ժաննան Instagram–ում լուսանկար է հրապարակել Միխայիլ Գալուստյանի հետ։ Օգտատերերը բաց չեն թողել կատակելու առիթը։

Հայ հումորիստներն այլևս թող ինձ չզանգեն. Գարիկ Մարտիրոսյանի բացառիկ հարցազրույցը

«Կարմիր մոկասինները Երևանի բնակիչների և հյուրերի զգեստապահարանի անբաժան մասնիկն են», – գրել է verynia07 օգտատերը` ուշադրություն դարձնելով Մարտիրոսյանի կոշիկներին։

«Հաճելի է հենվել Մարտիրոսյանի ուսին։ Այդքան փափուկ և փափկամազ», – գրել է alexeiyad–ը։

Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, երգիծաբան, հեռուստահաղորդավար, Comedy Club-ի գեղարվեստական ղեկավարն ու պրոդյուսերը։ 1993-2002 թթ. նա «Նոր հայեր» ՈւՀԱ-ի թիմի անդամներից է եղել։

Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1997 թվականին Սոչիում ՈւՀԱ-ի փառատոնի ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել 1998 թվականին: Զույգը երկու երեխա ունի` դուստր և որդի: