ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Պետք է ճշտել՝ դատավորը կրել է այդ ազդեցությունը, թե ոչ»

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Գևորգ Պետրոսյանը մեկնաբանում է հայտնի ձայնագրության բովանդակությունը:
Sputnik
Գևորգ Պետրոսյան

Ես չեմ կիսում այն կարծիքը, թե նախաքննական մարմնի ղեկավարը իրավունք չունի Ազգային անվտանգության ծառայության հետ մտքեր փոխանակել կոնկրետ գործի շուրջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով ձայնագրությունից հայտնի դարձած այն հանգամանքին, որ ԱԱԾ տնօրենի հետ մտքեր է կիսել նաև գործով դատավորը, Պետրոսյանը պատասխանեց, թե ձայնագրության մեջ բաներ են ասվում, որոնք պետք է ճշտել:

«Իհարկե, նորմայում ՀՀ օրենսդրությունը ուղղակի չի թույլատրում որևէ դատավորի իր որոշումները պայմանավորել որևէ այլ պաշտոնյայի կարծիքով կամ տրամադրություններով»,- հավելեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը: