Խոշոր ավտովթար Լոռու մարզում. «Մերսեդեսը» բախվել է մարդատար «Գազելին». վիրավորներ կան

Ավտոմեքենաների բախումից հետո յոթ մարդու տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Լոռու մարզում բախվել են Սարամեջ գյուղի բնակիչ, 22 տարեկան Կարեն Սարգսյանի «Մերսեդեսն» ու Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 31 տարեկան Արման Շմավոնյանի վարած՝ Վանաձոր-Սպիտակ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 15։40-ի սահմանում։

«Մերսեդեսը» Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 6/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազելին»։

Վթարի հետևանքով «Մերսեդեսի» ուղևորներ՝ Վանաձորի բնակիչ, 21-ամյա Գայանե Մելիքսեթյանը, Լոռու մարզի Սարամեջ գյուղի բնակիչ, 58-ամյա Լարիսա Սարգսյանը, Газель-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 58-ամյա Դոնարա Դունամալյանը, 20-ամյա Արմինե Բեգդարյանը, 16-ամյա Լիլիթ Կիրակոսյանը, 48-ամյա Նինել Ֆրանգյանը և 21-ամյա Անժելա Դադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։