ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հումանիտար առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն մոտ 100 հայ զինվորական։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, նրանց գործունեության ապահովման համար նաև անվտանգություն ապահովող անձնակազմ է ներգրավված լինելու: Շուրջ 100 հոգի: Այդ հումանիտար գործողություններին մասնակցելը բխում է մեր ազգային շահերից»,- ասաց Տոնոյանը:
Ժամկետները դեռ հայտնի չեն, հիմա տեղակայման ու տեխնիկական ապահովության համար իրավական բազա է պատրաստվում, ինչը հայկական կողմի համար շատ կարևոր է։