Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովում

Նյույորքյան այցի շրջանակում նաև երկկողմանի հանդիպումներ են նախատեսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Փաշինյանը Նյու Յորք կայցելի։ Նա կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին ու ելույթ կունենա այնտեղ», — նշեց Բալայանը։

Նրա խոսքով` նաև երկկողմանի ձևաչափով հանդիպումներ են նախատեսվում։

Վերջին անգամ Հայաստանի անունից ՄԱԿ-ում բարձրագույն մակարդակով ելույթ է ունեցել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հոբելյանական` 70-րդ նստաշրջանի ընթացքում։