ՌԴ սահմանապահները և հայ ոստիկանները Թուրքիայի սահմանին ոչնչացրել են 773 կգ կանեփ

Ավելի վաղ Արմավիրի սահմանապահ ջոկատի հատվածում անցկացվել են կանեփի ցանքի ոչնչացման նույնանման աշխատանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ռուս սահմանապահները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները Թուրքիայի սահմանի մոտ ոչնչացրել են 773 կգ կանեփ, չորեքշաբթի հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի սահմանախախտի են բռնել

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ անցկացրել են կանխարգելիչ միջոցառումներ պետական սահմանի մոտ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում։

Այսպես, սեպտեմբերի 9–ին և 11–ին Արտաշատի սահմանական ջոկատի հատվածում իրավապահ մարմինների կողմից բացահայտվել և ոչնչացվել է 773 կգ կանեփ», – ասվում է հաղորդագրությունում, որն ուղարկվել է ՌԻԱ Նովոստի։

Նշվում է, որ ավելի վաղ Արմավիրի սահմանապահ ջոկատի հատվածում անցկացվել են կանեփի ցանքի ոչնչացման նույնանման աշխատանքներ։