Անդրադառնալով երեկ գաղտնալսված ու հրապարակված հեռախոսային խոսակցությանը` ասաց ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Կարող է գաղտնալսվել օպերատորի մակարդակով, գաղտնալսման վարչությունում կարող է լինել անբարեխիղճ աշխատող, մյուսը` հնարավոր է նաև մասնավոր ձևով գաղտնալսում իրականացնել, եթե ունես շատ փող։ Իհարկե, դա օրենքի խախտում է։
Բայց հիմնական պրոբլեմ այն է, որ բաց հեռախոսակապով խոսելիս կարող են գաղտնալսել»,–ասում է Մարտիրոսյանը։
Ըստ նրա` տեսականորեն կասկածյալ կարող է լինել նաև զրուցողներից մեկը։ Վերջիվերջո կարող է գործել նրանցից մեկի ձայնագրող ծրագիրը, արտահոսքը կարող է լինել հեռախոսի միջից։
Մարտիրոսյանը ընդգծում է, որ Հայաստանում պետական պաշտոնյաների տեղեկատվական անվտանգության հստակ գործառույթներ չկան, ով ինչ հեռախոս ասես կրում է և ուր ուզում տանում է։