Եղանակը շուտով կտաքանա. Գագիկ Սուրենյանը «խոստանում» է

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը վստահեցնում է` սեպտեմբերը ջերմանալու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 14-15-ին Իրաքի տարածքից սպասվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը

«Օդի ջերմաստիճանը այդ օրերին բոլոր մարզերում կբարձրանա 4-5 աստիճանով»,- նշել է նա։

Սուրենյանը հայտնել է, որ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +36 աստիճանի։

Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի հրաշք սեպտեմբեր ենք ունենալու։