Ամառը վերջին ճիգերն է անում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-14-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 15-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 12-14-ը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 15-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ։