Հարցը փակվել է. Տոնոյանը` Երևանում բողոքի ակցիաներին մասնակցած խաղաղապահների մասին

Նախարարն ասաց, որ մի քանի անձանց նկատմամբ որոշակի կարգապահական որոշումներ են կայացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Այս տարվա ապրիլին բողոքի ակցիաներին մասնակցած խաղաղապահների նկատմամբ ծառայողական քննությունն ավարտվել է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Հարցը փակված է։ Քննությունն ավարտվել է։ Մի քանի անձանց նկատմամբ որոշակի կարգապահական որոշումներ են կայացվել, որովհետեւ կարգապահական խախտում է եղել», — նշեց Տոնոյանը:

Հիշեցնենք` ապրիլի 23-ին «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային էին միացել նաև ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները։