Երկու ժամն անցավ. ԱԱԾ և ոստիկանությունը տեղեկություն չեն հայտնում գործողությունների մասին

Երկու գերատեսչությունների մամուլի ծառայությունները տեղեկություն չեն հայտնում, թեև վարչապետի տված երկու ժամը լրացել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը՝ օլիգարխներին և նախկին չինովնիկներին խուզարկելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հրամանը» կատարելու ուղղությամբ իրականացրած գործողությունների մասին տեղեկություն չեն ներկայացնում:

Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս

ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը հայտնեց, որ ներկա պահին տեղեկություն, որը կարող են տրամադրել ԶԼՄ-ներին, չկա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հայտնեց, որ ԶԼՄ-ներին տեղեկություն կտրամադրի այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի:

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր հրամայեց ԱԱԾ-ին և Ոստիկանությանը զինաթափել օլիգարխների թիկնազորներն ու այդ մասին 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։ Նա հայտարարեց, որ եթե գերատեսչությունները չկարողանան երկրում կարգ ու կանոն հաստատել, ապա նա անձամբ կհագնի կամուֆլյաժն ու կանի դա: