Չինաստանը պատրաստ է Հայաստանը որպես գործընկեր դիտարկել. փորձագետ

Փորձագետը կարծում է, որ Չինաստանը կարող է Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացիայի պահուստ դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Չինաստանը պատրաստ է դիտարկել Հայաստանը որպես տնտեսական գործընկերոջ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը, մեկնաբանելով հոկտեմբերի սկզբին Վլադիվոստոկում կայանալիք Արևելյան տնտեսական ֆորումը։

Մակարյան. «Որոշ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների և կենտրոնների աշխատանքը խանդ էր առաջացնում»

Եթե խոսենք տնտեսական կողմի մասին, ապա Չինաստանը Հայաստանի վստահելի մատակարարն է ոչ միայն կենցաղային ապրանքների ոլորտում, այլև տեխնոլոգիաների ու արդյունաբերական սարքավորման։

Վերջին տարիների ընթացքում ավելացել է կոնյակի և այլ ըմպելիքների ու սննդամթերքի արտահանման հեռանկարը։

«Չինաստանը մեզ որպես գործընկերոջ է դիտարկում, չնայած մեր տնտեսությունների ծավալների մեծ տարբերությանը։ Ընդ որում` դիտարկում է և՛ որպես տնտեսական, և՛ որպես հումանիտար գործընկեր։ Չինաստանը կարող է մեզ համար արտահանման դիվերսիֆիկացիայի  կարևոր պահուստ լինել», – նշեց նա։

Նշենք, որ տարեկան Հայաստանից Չինաստան մի քանի հազար լիտր կոնյակ է արտահանվում։

Ընդ որում` 2017 թվականին դրա ծավալները զգալիորեն աճել են. 3–ից 10 հազար տոննա։ Սակայն արտահանման մեծ հասը նախկինի պես կազմում է  հումքը (պղնձի կոնցենտրատ)` տարեկան մի քանի տասնյակ հազար տոննա։