Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան

ԱԱԾ պետի և ՀՔԾ տնօրենի միջև նման հեռախոսային զրույց եղել է` հաստատեց Արթուր Վանեցյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ պետի և ՀՔԾ տնօրենի խոսակցությունը։

Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում

Այսօր տարածված հեռախոսային զրույցի գաղտնալսման մասին իր ասուլիսում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը` հաստատելով, որ այդ խոսակցություն իրենց միջև իրոք տեղի է ունեցել։ ԱԱԾ պետը խոստացավ, որ գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները, անպայման, կպատժվեն։

«Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է, այն եղել է զուտ իրավաբանական քննարկում»,– ասաց Վանեցյանը` նշելով, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովը կանգնած են եղել արդարադատության առաջ` քրեական գործերը հարուցված են եղել ՀՔԾ–ում։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության տնօրեն Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։