Ի՞նչ «այլանդակություններ է արել» Սեյրան Օհանյանը. բացահայտում են ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները

Սասուն Խաչատրյանը Սեյրան Օհանյանի 2008 թ.–ի մարտի 1–ի արարքները համարում է քրեաիրավական գնահատականի արժանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Սասուն Խաչատրյանը Մարտի 1–ի գործով նոր բացահայտում արեց

Լրագրողների հարցին, թե Օհանյանի արած ինչ «այլանդակությունների» մասին էին հեռախոսազրույցում նշում ինքն ու ԱԱԾ տնօրենը, Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ մարտի 1-ի երեկոյան Սեյրան Օհանյանը հանդես էր եկել հրապարակային հայտարարությամբ ու ասել, որ  «բանակը մասնակցելու է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը և քաղաքացիների կողմից արտակարգ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք, կոշտ արձագանքի»։

Խաչատրյանը նշեց նաև, որ սա իրենք համարում են քրեաիրավական գնահատականի արժանի արարք։ Հիշեցնենք` համացանցում սեպտեմբերի 11–ին հրապարակված գաղտնալսված խոսակցության ժամանակ, հիշատակելով Սեյրան Օհանյանի մասին, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներն ասել էին, որ նա ևս մարտի 1-ի գործով «այլանդակություններ է արել»։