Իրանցին փորձել է ափիոնիդ բերել Հայաստան. սահմանապահները թույլ չեն տվել

Սահմանապահները «Կարճևան» հսկիչ անցակետում իրանական ավտոմեքենայի մեջ ափիոնիդ են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանից ժամանած մարդատար ավտոմեքենայի ստուգում անցկացնելիս հայտնաբերել են ներմուծման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր: Այս մասին հայտնում են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենայի վարորդին, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնել են Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին:

Այժմ անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար: