«Եթե չեմ սխալվում` ձայնագրության մեջ ասվում էր, որ մինչև այն պահը, երբ միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել էր դատարան, արդեն իսկ հեռախոսազրույցում իրար հետ խոսող անձինք տեղյակ էին որ դատավորն է գործը քննելու։ Իսկ դատավորը զանգել և զեկուցել էր հետաքննության մարմնի ղեկավարին, թե ինչ որոշում պետք է կայացնի, վերջինս էլ քաջալերել էր նրան»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` սա ապացուցում է այն հանգամանքը, որ այս գործի շրջանակներում դատավարությունը չի իրականանում քրեական դատավարության օրենսգրքով, այլ որոշակի անձանց ցանկությունները, նախասիրությունները բավարարելու համար։
Պաշտպանը կարծում է, որ այս պարագայում առնվազն քրեական գործ պետք է հարուցվի հետաքննության, նախաքննության մարմինների, դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքի առթիվ ։