Հայ տղամարդը «Փաշինյանի գլխարկը» դնում է Ժան Կլոդ Վան Դամի գլխին. տեսանյութ

Հայ ըմբիշը հանդիպել է Ժան Կլոդ Վան Դամին և «դուխով» գրությամբ գլխարկ դրել նրա գլխին։
Sputnik

Հանրահայտ դերասան Վան Դամն ասել է, որ շատ է հարգում Շառլ Ազնավուրին և սիրում է Հայաստանը։

Հայ ըմբիշ Սամվել Արթենյանը տեսանկարահանել է հանրահայտ դերասանի հետ հանդիպումը, որում երևում է, թե ինչպես է նա թավշյա հեղափոխության կարգախոսով գլխարկը դնում Վան Դամի գլխին։

«Ես շատ եմ սիրում ՀԱյաստանը, շատ եմ հարգում Շառլ Ազնավուրին»,- ասում է դերասանը։

Հայ մարզիկն ուզում է գլխարկը նվիրել Վան Դամին, բայց նա հրաժարվում է ընդունել նվերը։