Պատրաստվել է կաշառք տալ, բայց... ՌՈ նոր բացահայտումը

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական կաշառքի դեպքը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռազմական ոստիկանություն է հրավիրվել քաղաքացի Հ. Ա.-ն:

Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ, կապիտան Գ. Գ.-ն առաջարկել է 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց իրեն ազատել զորակոչից և տալ զինվորական գրքույկ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ֆեյսբուքի իր միջոցով:

Բանակում կաշառքի ու խարդախության դեպք է բացահայտվել. լուսանկարներ

Կապիտանը գործարքը սկսելու համար նախապես պահանջել է 3.000 ԱՄՆ դոլար:

Սակայն քաղաքացին բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով այսպես թե այնպես կարող էր և չզորակոչվել բանակ: Նա հրաժարվել է կապիտանին տալ նշված գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: