Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները պետք է զարգանան և ընդգրկեն գործունեության բոլոր ոլորտները. այս հայտարարին եկան վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն այսօր՝ Երևանում:
Այցի գլխավոր իրադարձությունը եղավ պայմանավորվածությունը՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկ Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը` տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապահովման համար: