ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մոդելների խումբ է պահում, որոնք կազմվածքով նման են նրան։ Այդ մասին գրում է Hello պարբերականը։
Ամսագիրը նշում է. երբ դու ոչ միայն համաշխարհային գերաստղ ես, այլ մոլորակի ամենահարուստ և ազդեցիկ կանանցից մեկը, ապա հագուստ փորձելու պես հիմարության համար ժամանակ պարզապես չունես։ Ոճաբանը, իհարկե, կարող է ինքնուրույն ընտրել տասնյակ նորաձև կերպարներ, բայց ոչ միշտ է նրան հաջողվում հասկանալ` ինչպես է նստում հագուստը ըստ կազմվածքի։
Հենց այդ խնդիրը լուծելու համար 37-ամյա Քիմ Քարդաշյանը կանանց թիմ ունի (թիվը ստույգ չի նշվում), որոնց կազմվածքը նույնությամբ կրկնում է նրա բարեմասնությունները։ Նրանց պարտականությունների մեջ է մտնում առավոտից մինչև գիշեր փորձել Քիմի համար ընտրված «լուքերը» (look` կերպար, տեսք)։
Ի դեպ, այդ գաղտնիքի մասին ԶԼՄ-ներին պատմել է հենց Քարդաշյանը։ Նրա խոսքով` աղջիկներին լուսանկարում են կոմպլեկտներով, իսկ հետո լուսանկարներն ուղարկում Քարդաշյանին, իսկ արդեն ընտրում է, թե որն է ամենից լավ նստում «իր վրա»։
Նրա զգեստապահարանը սահման չունի, և եթե հեռուստաաստղն առավոտյան որոշի տվյալ օրվա համար ինքնուրույն հագուստ ընտրել, ապա կկորցնի օրվա կեսը։ Իսկ լուսանկարների օգնությամբ այդ գործը հաշված րոպեներ է տևում։
Դրա հետ կապված` Քարդաշյանին համեմատում են «Անմիտները» ֆիլմում Ալիսիա Սիլվերսթոունի հերոսուհու հետ, որը հենց այդպես է հագուստ ընտրում։