ՌԱԴԻՈ

Մակարյան. «Որոշ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների և կենտրոնների աշխատանքը խանդ էր առաջացնում»

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է նախկինում գոյություն ունեցած որոշ կառույցների գործունեության լոգիկան:
Sputnik
Գագիկ Մակարյան. Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ

Այն որ տարբեր ԾԻԳ-եր կամ հիմնադրամներ նույն գործերն են կատարել, ինչը որ պետք է անեին նախարարությունները դա ճիշտ է: Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասաց Գագիկ Մակարյանը:

«Բայց նման կառույցների գոյությունն էլ ուներ պատճառներ. Տիգրան Սարգսյանի և հատկապես՝ Կարեն Կարապետյանի ժամանակ նման կառույցների ստեղծումը կապված էր կառավարության կոալիցիոն լինելու հետ»,-ասաց ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետը:

Նա մանրամասնեց, որ որոշ դեպքերում այն ժամանակ վարչապետները լծակներ չէին ունենում կոնկրետ նախարարությունների կամ նախարարների վրա և գործը առաջ մղելու համար ստեղծում էին նման կառույցներ: