ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում 62–ամյա Մնացական Սաֆարյանն ընկել է գնացքի տակ և մահացել։
Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանը։
«Երեկ` սեպտեմբերի 9–ին, ժամը 12։43–ի հատվածում ոստիկանության Մասիս քաղաքի բաժին զանգ է ստացվել ՀԿԵ հերթապահ օպերատորից», – ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` հաղորդվել է, որ Գեղանիստ կամրջի շրջանում գնացքի տակ է ընկել մի տղամարդ։
Պարզվել է մահացածի անձը։ Նա 62 տարեկան Մնացական Սաֆարյանն է։ Տղամարդը, որ երկաթգիծը հատել էր չնախատեսված վայրում, տեղում մահացել է։