Ասուլիս. «Ծիրանի ծառ» Ուջանի 4-րդ միջազգային կինոփառատոնին ընդառաջ

Սեպտեմբերի 11–ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Ծիրանի ծառ» Ուջանի 4-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը նվիրված ասուլիսը:
Sputnik

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն փառատոնի նպատակը, ժյուրիի կազմը, մրցութային և արտամրցութային ծրագրերը, վարպետության դասերը և փառատոնի շրջանակում կայանալիք մշակութային մենեջերների համար աշխատարանը։

Ասուլիսի բանախոսներն են՝

Գարեգին Զաքոյան՝ «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոնի տնօրեն

Արթուր Վարդիկյան՝ «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն,

Վահան Խաչատրյան՝ «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոնի համակարգող։

Հեռ. +374(98)180-626։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: