ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն քիչ առաջ ժամանեց Երևան։
Դիմավորման պաշտոնական արարողությանը կհետևի առանձնազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև՝ հանդիպում ընդլայնված կազմով, որին կհաջորդի ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություն։
Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
Ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական ընթրիք կտրվի։