Ռուսաստանը կշարունակի սպառազինություն մատակարարել Հայաստան. Փաշինյան

Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել ռազմատեխնիկական համագործակցության այլ տարբերակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը կշարունակի ռուսական զենք ստանալ պաշտպանական վարկի շրջանակում, «Կոմերսանտ» թերթին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կքննարկեն այլ հնարավորություններ ևս։ Շատ կարևոր համագործակցություն է, և կարծում եմ, որ այդ ոլորտում որևէ խնդիր չենք ունենա», — ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Հայաստանը կարող է Ռուսաստանին դիմել նոր պաշտպանական վարկ ստանալու համար։

Երևանն արդեն երկու անգամ վարկ է ստացել ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ 200 մլն դոլարի առաջին համաձայնագրով նախատեսված մատակարարումներն ավարտվել են, և հիմա արտադրվում ու ռազմամթերք է մատակարարվում երկրորդ` 100 մլն համաձայնագրի շրջանակում։