Լևոն Արոնյանը կմասնակցի Champions Showdown մրցաշարին

Արոնյանը կմրցի արագ և կայծակնային շախմատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ԱՄՆ-ում կմասնակցի հերթական մրցաշարին:

Շախմատային օլիմպիադայից առաջ Արոնյանը կմասնակցի Champions Showdown մրցաշարին:

Champions Showdown-ին մասնակցող 10 շախմատիստները կմրցեն արագ և կայծակնային շախմատում:

Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին և կավարտվի սեպտեմբերի 14-ին: