ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ):
ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր Է ներկայացրել:
Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել Է, որ սխալմամբ վերցրել Է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ եկել է Հայաստան:
Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել Է ՀՀ իրավապահ մարմիններին: