Հայաստանը միս-մսամթերք կարտահանի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ

Պատկան մարմիններն արդեն հաստատել են համապատասխան սերտիֆիկատը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն միջև տևական ժամանակ բանակցություններ էին վարվում Հայաստանից ԱՄԷ միս-մսամթերքի արտահանման շուրջ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ երկու երկրների պատկան մարմիններն արդեն հաստատել են «Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ մսի և մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»:

Այս փաստը ոչ միայն կխթանի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը, այլև կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրացմանն ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը: