Այց Ծիծեռնակաբերդ, ԱԺ... էլ ի՞նչ կա Բախտաձեի հայաստանյան այցի օրակարգում

Հայտնի է Վրաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցի օրակարգը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Վաղը՝ սեպտեմբերի 10-֊ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքի  գրառմամբ տեղեկացնում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ Արման Եղոյանի՝ դրան կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։

Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։