«Մակեդոնիան Հունաստան է»․ ինչով ավարտվեց ագրեսիվ հանրահավաքը Սալոնիկում

Ցուցարարների հարձակմանը ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով ու լուսաձայնային նռնակներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սալոնիկում շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել են 15 ոստիկան, ութ մարդ կալանավորվել են, նրանց շարքում երկու անչափահաս կա։

Հունաստանի ծովափից մինչև Արցախի լեռներ. որտե՞ղ են հանգստացել հայ աստղերը. լուսանկարներ
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մակեդոնիան Հունաստան է» կարգախոսով հանրահավաքի ժամանակ ցուցարարների շարքից դուրս են եկել դիմակներով մոտ հարյուր մարդ ու սկսել են ոստիկանների վրա քարեր,  «Մոլոտովի կոկտեյլներ» նետել ու հարձակվել լրագրողների ու օպերատորների վրա։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով ու լուսաձայնային նռնակներով։

Նշվում է, որ անկարգությունները ավելի քան երեք ժամ են տևել՝ մինչև գիշերվա ժամը 11-ը։
«Խանութների ու քաղաքապետարանի կոտրված ցուցափեղկեր, վնասված մայթեր, ավտոմոբիլներ ու աղբամաններ», — այսպես են նկարագրում անկարգությունների հետևանքները լրատվամիջոցները։

Ցուցարարների խումբը փորձում էր ոստիկանության շղթայի միջով անցնել դեպի «Վելլիդիո» կոնգրես-հոլը Սալոնիկի Միջազգային ցուցահանդեսում, որտեղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ելույթ էր ունենում։

Ոստիկանությունը 28 մարդ է ձերբակալել, ութը կալանավորված են։ Նրանց թվում է մի կին, որի մոտ թմրանյութ են գտել։
15 ոստիկան վնասվածք են ստացել, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։