ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն քննարկել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցը։ Այս մասին Փաշինյանն ասաց այսօր Տավուշում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահի վրա միջպետական խուզարկություն էր հայտարարվել։ Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ ու անցնում է մարտի մեկի գործով։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնում էին, որ ռուսական կողմը չեղարկել է Հարությունյանի հետախուզումը։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հաստատել է, որ ռուսական կողմից Հարությունյանի հետախուզումը չեղարկելու մասին ծանուցում է ստացել։
«Դրանք իրավական հարցեր են, իրավապահները պետք է քննարկեն դրանք», — ասել է Փաշինյանը։
Հարցին՝ արդյո՞ք քննարկվել է Քոչարյանի հարցը, Փաշինյանը հայտնել է, որ «քննարկվել են հնարավոր բոլոր հարցերը»։
Այնուամենայնիվ նա ավելացրեց, որ Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չկա։ Մասնավորապես՝ նրան մտադրված կալանքի տակ չեն պահել, այլ ազատ են արձակել։ Բայց դա չի նշանակում, որ եթե դատարանը վճռի կրկին ձերբակալել նրան, գործը քաղաքական երանգ կստանա։
«Ես բազմիցս ասել եմ, որ եթե մեր երկրում քաղբանտարկյալներ լինեն, դա խայտառակություն է», — ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ մարտի 1-2-ի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի ու Հովիկ Աբրահամյանի դեմ։