Փաշինյանն այցելել է ինքնահրկիզման դիմած քաղաքացուն

Ցերեկը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 Սեպտեմբեր — Sputnik. Վարչապետն այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն: Այս մասին  Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է.

«Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,– գրել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:

Անցորդները կարողացել են նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: