Զբոսաշրջիկներին Հայաստանը ցույց տալու նոր միջոց․ մեկնարկում է Ռուսաստանի եզակի նախագիծը

Լոռու մարզի գեղեցկությունն ավելի հասանելի կդառնա զբոսաշրջիկների համար։ Այս մասին հոգացել է Ռուսաստանը, որը մի շարք նախագծեր է իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի— Sputnik. Լոռու զբոսաշրջության կենտրոնը կխթանի հյուրերի հոսքը Հայաստան։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին  ասացին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։

Վեց կիլոմետր` Դեբեդի արագահոս ալիքների վրայով. ռաֆտինգի առաջնության մեկնարկը տրված է

Այսօր Լոռիում «Բացահայտիր Լոռին» միջոցառման շրջանակում կկայանա հետազոտությունների ու զբոսաշրջության զարգացման կենտրոնի, Զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոնի ու Փամբակում Հեքիաթների տան բացումը։

«Ռուսաստանի կողմից ֆինանսավորված ծրագիրն իրականացվում է 2016 թվականի սեպտեմբերից։ Ընդհանուր առմամբ դրա համար 3 միլիոն դոլար է տրամադրվել։ Այն ուղղված է  Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը», —հայտնեցին դեսպանատանը։

Այսպես, 2017 թվականի սեպտեմբերին զբոսաշրջության կենտրոն էր բացվել Տավուշի մարզում։ Լոռիում իրականացվելու են բազում նախագծեր, որոնք կնպաստեն երկրում զբոսաշրջության զարգացմանը։

«Մենք հույս ունենք, որ մարդիկ կգան ու կծանոթանան Հայաստանի գեղեցիկ վայրերին», — ասացին Sputnik Արմենիային։

Փամբակ գյուղում շահագործման է հանձնվել Հեքիաթների տունը։ «Իտնեգրված գյուղական զբոսաշրություն» նախագիծը ֆինանսավորում է Ռուսաստանը ու իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ ջանքերով։