Սարսափելի վթար վրացական գյուղի մոտ. հայերից մեկը մահացել է

Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտակայքում ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքին տեղափոխել են հիվանդանոց։ Ռուժածներից մեկը 3 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահը «911» ծառայությանը տեղեկություն է փոխանցել, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 8-ին, 14:20-ին։

Հաղորդագրության համաձայն` «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 2015 թ.), Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989 թ.) և Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988 թ.) տեղափոխվել են Դուշեթիի հիվանդանոց:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտաքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին: