Խոշոր վթարի հետքերով. 3 տարեկան Ստեփան Կիրակոսյանի կյանքի համար պայքարում են Թբիլիսիում

Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոց տեղափոխված փոքրիկի վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Երեք տարեկան Ստեփան Կիրակոսյանը միացված է արհեստական շնչառության սարքին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Թբիլիսիի «Նոր մանկական կլինիկա» բուժհաստատության վերականգնողական բաժանմունքից:

Երեխան այնտեղ է տեղափոխվել Դուշեթիի բժշկական կենտրոնից։ Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 8-ին, Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով հայեր են տուժել։

Սարսափելի վթար վրացական գյուղի մոտ. հայերից մեկը մահացել է

«Երեխայի վիճակը ծանր է: Նա հետազոտություն է անցնում», — Sputnik Արմենիային հայտնեցին բժշկական կենտրոնից:

Վրաստանում բախվել են բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան:

Կիրակոսյանը մահացել է, իսկ նրա ուղևորներին՝ 3 տարեկան Ստեփան Կիրակոսյանին, 29 տարեկան Սուսաննա Ավետիսյանին և 30 տարեկան Դավիթ Կիրակոսյանին (Ռուսաստանի քաղաքացիներ) տեղափոխել են բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, Դավիթ Կիրակոսյանը լրացուցիչ հետազոտություն է անցնում: