Եթե ավելի ուշադիր լինենք, ապա Տարանտինոյի ոգով հանճարեղ երկխոսություն կարելի է լսել նույնիսկ առօրյա կյանքում։ Տեսեք` ինչպես է մայրը համոզում աղջկան գոնե մեկ տող կարդալ, իսկ փոքրիկն ընդդիմանում է, որովհետև ստույգ գիտի, թե ինչ է ուզում սովորելու փոխարեն։ Sputnik Արմենիան առաջարկում է վայելել մոր և դստեր զվարճալի երկխոսությունը։
— Ինչո՞ւ ես լալիս։
— Որովհետև ես չեմ ուզում կարդալ։
— Դե գոնե մի տող, խնդրում եմ։ Դու ինձ ամբողջ ամառ ոչ ես ասում։ Շուտով դպրոց պիտի գնաս։ Չես ուզում սովորել ոչ ինստիտուտում, ոչ դպրոցում։ Իսկ ի՞նչ ես ուզում։
— Ամուսնանալ…
— Դեռ շուտ չէ՞ քեզ համար։
— Ուշ է։