Անդրադառնալով հանդիպման վերաբերյալ ԱՄՆ-ից հնչած կոշտ գնահատականներին` Սարգսյանը նշել է, որ ամերիկացիները և ընդհանրապես ՆԱՏՕ-ի անդամ պետությունները բավականին ծանր են տանում Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների խորացման փորձերը։
«Նրանք կարծում են, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չպետք է նման խոր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ»,- ասել է քաղաքագետը։
Փորձագետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն ինքն է Թուրքիային հրում դեպի Ռուսաստան և տպավորություն կա, որ դրանք միտումնավոր գործողություններ են։ Սուրեն Սարգսյանը նաև արձանագրել է, որ սովորաբար Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները երբեք չեն հասնում իրենց պիկին. լարվածությանը հաջորդում է ջերմացման փուլը։
Քաղաքագետի խոսքով` եթե դիտարկենք Ռոհանի-էրդողան-Պուտին հանդիպումը, ապա այն տեղի է ունենում հակաիրանական ու հակառուսական պատժամիջոցների ֆոնին, և լարվածությունը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տարածաշրջանում ունենալու է լուրջ ազդեցություն։