ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից մեկին փորձագետներն անմեղսունակ են ճանաչել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Մոսկվայի հանրային դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովը։
Իրավապաշտպանը կարծում է, որ 17 տարեկան Մարիա Խաչատուրյանի մեղսունակությունն ուզում են ստուգել։
Աղջկան տեղափոխել են բանտի հիվանդանոց, որտեղ նա կսպասի դատարանի որոշմանը։
«Քույրերից ամենափոքրին տեղափոխել են հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք։ Այժմ, ամենայն հավանականությամբ, կստուգեն նրա հոգեբանական վիճակը։ Հնարավոր է` դա պետք է փորձաքննություն անցկացնելու համար»,- ասել է Մելնիկովը։
Փորձաքննության արդյունքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։