Ի՞նչ անել, եթե աղջիկը գեղեցիկ է. հայ միլիարդատիրոջ որդուն կրկին բռնացրել են մոդելի հետ

Միլիարդատեր Սերգեյ Սարգիսովի որդու հերթական ընկերուհու մասին նորությունները տարածվել են համացանցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայ միլիարդատեր, «Ռեսո Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարգիսովի որդին՝ 19 տարեկան Սերգեյը, հանդիպում է հերթական գեղեցկուհու հետ:

Լուսանկարը, որում Սարգիսովը զբոսնում է երկարոտն մոդել Ալեքսանդրա Սոլնիշկինայի ընկերակցությամբ, երիտասարդը հրապարակել է Instagram-ում:

«Բոլորից բարձր ենք գոռում, եթե աղջիկները գեղեցիկ են», — լուսանկարին կից գրել է Սերգեյը:

Համացանցում պարբերաբար հայտնվում են Սարգիսով կրտսերի լուսանկարները հայտնի մարդկանց հետ։ Նա շարունակում է սովորել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և աշխատում է հոր ընկերությունում, որի կարողությունը գնահատվում է 750 միլիոն դոլար։

Ավելի վաղ նրան տեսել էին Տիմատիի նախկին ընկերուհու` Անաստասիա Ռեշետովայի հետ, որին անվանում են ռուս Քիմ Քարդաշյան: